«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապրիլից («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի վերաշրջանառումից) մինչ օրս Վրաստանի իշխանությունների դեմ կարկուտի նման սպառնալիքներ տեղացած, ԵՄ անդամակցության գործընթացը հունիսի 27-ից կասեցրած Արևուտքը սկսեց աջակցել Վրաստանի իշխանություններին:
Քիչ առաջ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։
Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում տիրող իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար մեղմացման գործում։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը։
Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին կապի մեջ կլինեն, և ձեռք բերված առաջընթացը կգնահատվի։ Զրույցը տևել է մեկ ժամ։
Շուրջ 9 ամիս բառիս բուն իմաստով Վրաստանի իշխանությունները կզացրին Արևմուտքին.
- արժանապատվորեն պատասխանեցին ԲՈԼՈՐ սպառնալիքներին ու շանտաժներին,
-խփեցին Արևմուտքի բաց նյարդին՝ ընդունելով թե՛ վերնշյալ, թե՛ ԼԳԲՏԻՔ անձանց քարոզչությունն արգելող օրենքները,
- Արևմուտքի կողմից երկիրը կազմաքանդող ՀԿ-ՈԿԿ-ներին, ուժերին ու անհատներին կոչեցին ճիշտ իրենց անունով,
- երկիրը չդարձրին Արևմուտքի ձեռքին մանրադրամ ընդդեմ ՌԴ-ի ու Չինաստանի,
- չվախեցան և ՉՀԱՆՁՆԵՑԻՆ ԵՐԿԻՐԸ խամաճիկների ձեռքը:
Ու հիմա Արևմուտքը կրկին սկսել է հաշվի նստել ու աջակցել Վրաստանի իշխանություններին:
Էդպես է կյանքը՝ հաղթողին ոչ միայն չեն դատում, այլև հարգում են ու հետը հաշվի նստում:
Մակրոնը վկա»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
10113:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
9309:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
14801:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
14300:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
14000:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
13400:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
107Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
104Երեկ, 23:12