Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Քաղաքապետարանն ու ոստիկանությունը թքած ունեն Փաշինյանի որոշումների վրա». Էդգար Ղազարյան

«Քաղաքապետարանն ու ոստիկանությունը թքած ունեն Փաշինյանի որոշումների վրա». Էդգար Ղազարյան
108
Այսօր, 09:42

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ոստիկանությունը թքած ունեն Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության որոշումների վրա։
«Առավոտ» օրաթերթի լրագրող Աշոտ Հակոբյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանից պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է կատարել ՀՀ կառավարության որոշումը, որով պարտադրվել է 2024 թվականի դեկտեմբերի 10-ից բոլոր տրանսպորտային միջոցների անվադողերը փոխել ձմեռայինի։ Այդ որոշումը կայացնելուց՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երկար ելույթ ունեցավ ու պարզաբանումներ ներկայացրեց։ Ստացվում է, որ Տիգրան Ավինյանը, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած «շան տեղ» չի դրել Փաշինյանին և կառավարության որոշումը, առնվազն հանրային տրանսպորտի մասով (ինչն անվտանգության տեսանկյունից ամենահրատապն էր) չի կատարել և չի պատրաստվում կատարել դրա պահանջները։
Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանին «շան տեղ» չդնելու դիրքորոշում ունի նաև ոստիկանությունը, որի պարեկային ծառայությունը չի տուգանել դեկտեմբերի 10-ից հետո ոչ ձմեռային անվադողերով երթևեկող ավտոբուսներին»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան