«Թուրքիայի հետ քննարկվել է Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը գործարկելու հարցը». Ռուբեն Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Պաշտոնական տեղեկություն հանդիպման օրերին կողմերը չեն հաղորդել: Հայտնի չէ, թե երկու երկրներից ինչ պաշտոնյաներ կամ մասնագետներ են մասնակցել սահմանին կայացած հանդիպմանը։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այդ թեմայի շուրջ զրույցում նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։
«Հանդիպումը տեղի է ունեցել մեր վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար։ Ախուրիկ-Աքյաքան ավելի հայտնի է որպես Կարս-Գյումրի երկաթուղի անցակետ անվանմամբ․․․ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ներկա են եղել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են երկաթուղային ենթակառուցվածքների համար, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի կամրջի համատեղ վերականգնման համար»,- նշել է Ռուբինյանը։
Նա նաև հավելել է, որ թեև երկաթուղու վերագործարկման տեխնիկական մանրամասները քննարկվում են, այն վերագործարկելու քաղաքական պայմանավորվածություն չկա․ «Քաղաքական պայմանավորվածություն չկա, բայց կարող է գործընթացը նաև հակառակը լինել․ երկու կողմերը, հասկանալով և ըմբռնելով, որ իրենց վերջնական նպատակն է երկու երկրների սահմանի ամբողջական բացումը, իսկ այդպիսի ընկալում կա, և մենք նաև նման շփումներով նախապատրաստվում ենք դրան՝ այդ թվում տեխնիկական առումով»։

«Ժողովրդավարության պատրանք կամ մրցակցային ավտորիտարիզմ». Լևոն Զարգարյան
5301:12
Գրենլանդիան կոշտ է պատասխանել «ԱՄՆ-ի 251-րդ տարեդարձը նշենք 51-րդ նահանգի ավելացմամբ» հայտարարությանը
9300:21
«Մանդատներ չվերցնելն ավելի արդյունավետ կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
75Երեկ, 22:12
«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա
133Երեկ, 18:11
«Եթե չափանիշ կա, այն պետք է գործի բոլորի համար»․ Նարեկ Մանթաշյան
91Երեկ, 17:18
«Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
71Երեկ, 17:06
«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան
69Երեկ, 16:42
«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրել Իրան»․ Վենս
167Երեկ, 16:32