«Մարդու 1 միլիոն դրամի միսը վառել են, այսօր էլ 800 հազար դրամի միսը տարան»․ մսավաճառ
![]() 183 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 12:48 «Ոչ մեկին հաճելի չի դրսում մորթ անելը։ Թող տեղեր հատկացնեն՝ մորթ անելու, ամեն մի համայնքում, օրինակ՝ Վեդիի համայնքում, մի տեղ սարքեն, որ հեշտ լինի քշելը այդտեղ, տանեն մորթեն, թղթով, ամեն ինչով»։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՈՒՄ-ի տարածքի մսի շուկայի վաճառողներից մեկը։ Նա ասաց, որ դրա փոխարեն Սննդամթերքի անվտանգության տեսչությունը անասունների միսը տանում ոչնչացնում է, այն դեպքում, երբ ամեն մի անասունը կշռում է մոտ 100 կգ և դրա արժեքը 300-ից 400 հազար է։ «Եթե էդ մարդն ապրուստի միջոց չունեցավ, ի՞նչ պետք է անի, ստիպում են գնա հանցագործություն անի։ Ես ուրիշ մասնագիտություն չունեմ, մենակ էս անտեր միս մորթելը գիտեմ, իմ ձեռից էդ ա գալիս, գնամ ուրիշ ինչո՞վ ապրեմ»,- ասում է մսավաճառներից մեկը։ Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ |
«Հայրենիքին որդիներ տված մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու»․ Գառնիկ Դանիելյան
2716:54Դատարանը քննում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8016:12Սոչիի լողափերից մարդկանց տարհանում են (տեսանյութ)
17715:54«Ջալալ Հարությունյանը խուսափում է պատիժը կրելուց»․ Լիպարիտ Սինոնյան
6314:00««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունից ոչ ոք չի հրավիրվել հարցաքննության»․ Գեղամ Ասատրյան
15013:48«Ռուբեն Հակոբյանի գործով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է»․ ՔԿ
9812:42Մհեր Ենոքյանի պայմանական ազատման դեմ բողոքները մերժվել են
20212:24«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայաններից մեկի ղեկավարը վարորդներից օրական 2 հազար դրամ է պահանջել
17410:54