Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունից ոչ ոք չի հրավիրվել հարցաքննության»․ Գեղամ Ասատրյան

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունից ոչ ոք չի հրավիրվել հարցաքննության»․ Գեղամ Ասատրյան
148
Այսօր, 13:48

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր shamshyan.com կայքում հրապարակվել է ինչ-որ քրեական գործերի կամ դրանց նախաքննությանը վերաբերող մի հոդված, որում ներկայացվել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարության վերաբերյալ իբրև տեղեկություններ, որոնք ըստ հոդվածի ակնհայտորեն պարունակում են հակաիրավական գործողություններ։
Ցանկանում ենք հայտնել, որ նշված քրեական գործի կամ գործերի շրջանակներում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունից որևէ մեկն անգամ չի էլ հրավիրվել հարցաքննության։
Ուստի, քանի որ ըստ հոդվածի՝ դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, նշյալ լրատվականի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությանն արատավորող տեղեկություններ հրապարակելուց և սպասել գործի քննության ավարտին»։

Աղբյուրը`   Գեղամ Ասատրյան