«Հանրակրթությունը զոռով տալիս է գիտելիքն ու ակնկալում, որ երեխան կվերցնի այն». Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասանք մի պահի, որ միջին ու ավագ դպրոցի ցանկացած առարկայի ցանկացած թեմա կարելի է ավելի հեշտ սովորել chatgpt-ով, քան թե ստատիկ կրթական տեքստով (այդ թվում դասագրքով)։ Մի քանի տարուց վիդեոյի հարցն էլ կլուծվի։ Սրա հետ պետք է հաշվի նստել ու օգտագործել։
Եթե գիտելիքը դիտարկենք՝ որպես ապրանք, ապա այն դարձել է թղթի պես հանրամատչելի։ Ժամանակին գիտելիքն էլ, թուղթն էլ անհասանելի էին մասսաներին։ 19-րդ դարից թուղթն սկսեց դառնալ հասանելի բոլորին։ Հիմա գիտելիքն էլ է մասսայական հասանելի։
Գիտելիքն էլ թղթի պես ապրանք է։ Ոնց թուղթ չենք առնի, եթե չենք օգտագործելու, նույն ձև էլ գիտելիք չենք վերցնի, եթե չգիտենք, թե ինչ ենք անելու հետը։ Հանրակրթությունը մի ֆենոմենալ մեթոդ ունի. զոռով տալիս է գիտելիքն ու ակնկալում, որ երեխան կվերցնի գիտելիքն ու նաև կսովորի գիտելիքը վերցնել։ Դա պայքար է, որի արդյունքում, հաճախակի, բոլորն էլ պարտվում են ու երեխան չի վերցնում գիտելիք, չի էլ սովորում գիտելիք վերցնելու ձևերը։
Գիտելիքը դարձել է հանրամատչելի, բայց կրթությունը գիտելիք վերցնելը չի, այլ գիտելիքի միջոցով կարողունակություններ զարգացնելը։ Լավ ուսուցիչը պետք է կենտրոնանա ոչ այնքան գիտելիք փոխանցելու, այլ կարողունակություններ ձևավորելու շուրջ, ինչի ընթացքում երեխան ինքը կսկսի գիտելիք փնտրել»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
73006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118626.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
148120.10.2026, 22:48