Անդրանիկ Քոչարյանը, կոռուպցիոն թեմաներն ու Արփի Դավոյանի մանդատը. «Ժողովուրդ»
![]() 207 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում: Անդրանիկ Քոչարյանը մենակ չի թողել Դավոյանին, երկրորդել է նրա ասածները, ասել, որ կոռուպցիան իշխանության ներսում անթույլատրելի չափերի է հասել: Արփի Դավոյանն էլ մի քանի ակնարկներ է արել որոշ պատգամավորների՝ այդ թվում և Սիսակ Գաբրիելյանի մասով: Նկատենք, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնազրկման վտանգը, նրանք բոլորը «հաշտ» էին կոռուպցիայի հետ, բայց երբ սկսեց երերալ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Քոչարյանն ու իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները հիշեցին կոռուպցիայի, անհավասարության, անարդարության մասին: Ու հենց սա հաշվի առնելով՝ ՔՊ վարչությունում և կուսակցության ակտիվի մեջ Արփի Դավոյանը կորցրել է իր վստահությունը՝ որպես հավատավոր թիմակից: Անգամ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ու նրա կողմնակիցները թիմի ներսում հայտարարել են, թե Արփի Դավոյանի պահվածքը դավաճանական է, քանի որ չի կարելի թիմակիցներին քննադատել որևէ դեպքում՝ անգամ ներսում: Դե իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին կոռուպցիոն բացահայտումներց հետո Դավոյանը սպառնալից մեսիջներ է ստացել, թե՝ «Քեզ ոչնչացնելու եմ»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանը իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, թե քնում-արթնանում է՝ մանդատից կամավոր հրաժարվելու մասին SMS ստանալու վախով: Նրան վտարվածի պես են թիմում վերաբերվում, դրա համար էլ, որպես արդարադատության նախարարի թեկնածու, 1-2 կողմ ձայն ստացավ 15 հոգանոց վարչության նիստում: Շարունակելի…»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
