«ՔՊ-ում վախենում են, որ իրենց էլ «աղազարյան» կանեն»․ Թագուհի Թովմասյան
![]() 207 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 22:48 «Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմը մարդկանց անձնական կյանք մտնելը, կարմիր գծեր հատելը դարձրել է սովորական երևույթ»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ դիմել է միջազգային կառույցներին, պատգամավորը նշեց․ «Այն, ինչ տեղի է ունեցել պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ինձ համար ծայրահեղ անընդունելի է, ամենևին կարևոր չէ, թե ինչ քաղաքական, մարդկային տարաձայնություններ ու հակասություններ ունեմ նրա հետ։ Այն, որ պատգամավորի անձնական կյանքը հանեցին ու փռեցին քաղաքական թիմի առջև, դա անընդունելի է, և դրա դեմ պետք է գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի դա դառնա անթույլատրելի բոլորի համար․․․ Մարդն ունի ազատ հաղորդակցվելու, նամակագրության գաղտնիության իրավունք, ինչո՞ւ պաշտպանված չեն այս մարդու իրավունքները»,- նշեց պատգամավորը։ Թովմասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել՝ մինչև վերջ ոչնչացնել նրանց, ովքեր իր հետ տարակարծություն ունեն, այսինքն՝ ով իր հետ համաձայն չէ՝ իր թշնամին է։ «ՔՊ-ում պատերի տակ խոսում են, բողոքում, բայց վախենում են բարձրաձայնել, իրենց հետևից էլ կընկնեն, վախենում են, որ, ինչպես իրենք են ասում, իրենց «աղազարյան» կանեն։ Աղազարյանին ամենադաժան տեսարանով տանելու են։ Նա լավ էլ պատկերացրել է իր գլխի գալիքը․․․ Ով Նիկոլ Փաշինյանին քննադաում է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
