Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պետք է պաշտոնական Երևանից հետաքրքրվել՝ ինչպես է վերաբերվում նման հայտարարություններին». Զախարովա

«Պետք է պաշտոնական Երևանից հետաքրքրվել՝ ինչպես է վերաբերվում նման հայտարարություններին». Զախարովա
102
Այսօր, 14:24

Մեկնաբանելով Ալիևի պահանջը Հայաստանի իշխանություններից՝ բանակցություններ սկսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախ նշել է, որ հարկ է պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին։
«Մեր դիրքորոշումը հանդիսանում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է: Այն ներառում է պատմամշակութային ժառանգության պահպանման, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների որոնման և այլ հարցեր։ Ռուսաստանն այս առումով պատրաստ է նպաստել նշված հարցերի կարգավորմանը, եթե կողմերը համաձայն են»,- ասել է Զախարովան։

Զախարովայի ճեպազրույցը