«Ասադի հետ դեռ չեմ հանդիպել»․ Պուտին

Ասադի հետ հանդիպում դեռ չեմ ունեցել՝ նրա Մոսկվա գալուց ի վեր, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով ամերիակացի լրագրողի հարցին։
Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվել է, թե ՌԴ նախագահը պատրաստվո՞ւմ է Ասադից պարզել Սիրիայում ավելի քան տասը տարի առաջ կորած լրագրողի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մայրը չորեքշաբթի օրը նամակ էր գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել որոնել Սիրիայում ավելի քան տասը տարի առաջ անհետացած որդուն։
«Ասադի հետ դեռ չեմ հանդիպել՝ նրա Մոսկվա գալուց ի վեր, բայց պատրաստվում եմ անել դա։ Ես անպայման կխոսեմ նրա հետ: Մենք հասկանում ենք, որ 12 տարի առաջ Սիրիայում մարդ է անհետացել։ Հասկանում ենք, թե ինչ իրավիճակ էր այնտեղ, երկու կողմից էլ ակտիվ մարտեր էին ընթանում։ Նախագահ Ասադն ինքը գիտի՞, թե ինչ է պատահել այս քաղաքացու հետ, լրագրողի, ով, ինչպես հասկացա, կատարում էր իր լրագրողական պարտքը, բայց չէր կռվում։Այդուհանդերձ, խոստանում եմ, որ անպայման այս հարցը կտամ նրան»,- ասել է երկրի ղեկավարը։

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
2909:30
«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս
10809:25
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ «Ժողովուրդ»
5109:12
«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
12103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
152Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
253Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
168Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:30