«Իսկանդեր»-ի հարվածից Ուկրաինայում վնասվել է 6 դիվանագիտությունների տարածք

Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի կողմից Կիևի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են վեց երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքներ՝ Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի։ Դեսպանատան ներկայացուցիչների թվում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
Այս բոլոր դեսպանատները գտնվում են մեկ շենքում, որը զգալի վնաս է ստացել։ Այս շենքը գտնվում է Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունների սպասարկման գլխավոր տնօրինության հաշվեկշռում։ Ներկայում իրականացվում է վնասի գնահատում և հետևանքների վերացում։
Արտաքին գործերի նախարարությունը բարբարոսություն է որակում Ռուսաստանի կողմից դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումը։ Տիխին ընդգծել է, որ միջազգային նորմերի նման խախտումը բացարձակապես անընդունելի է և «անցնում է բոլոր կարմիր գծերը»։ «Դիվանագիտական ներկայացուցչություններին հարվածներ հասցնելով՝ Ռուսաստանը միայն հաստատում է ագրեսորի իր կարգավիճակը»,- ասել է ԱԳՆ-ի խոսնակը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ի առավոտյան Ռուսաստանը Կիևի ուղղությամբ արձակել է հինգ «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ՝ դրանք արձակելով Վորոնեժի և Բրյանսկի շրջաններից։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ բոլոր հրթիռները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության կողմից, սակայն բեկորները վնաս են հասցրել մայրաքաղաքի հինգ շրջաններում։ Ժամը 13։00-ի դրությամբ կա մեկ զոհ, 12 վիրավոր։
Ընդհանուր առմամբ, օրվա սկզբից հակաօդային պաշտպանությունը Ուկրաինայի տարբեր շրջաններում խոցել է հակառակորդի 40 «Շահեդ» և այլ տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի 20 սիմուլյատորներ, որոնք օգտագործվել են հակաօդային պաշտպանությանը մոլորեցնելու համար։
Հարձակումը վնասել է Sense Bank-ի կենտրոնական գրասենյակը։ Օդային գրոհի ժամանակ գրասենյակի աշխատակիցները գտնվել են անվտանգ վայրում։ Բանկը նաև հայտնել է, որ կորցրել է կապը գործընկերոջ հետ, ով աշխատանքի գնալիս գտնվել է պայթյունի էպիկենտրոնի մոտ:

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
9619:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
18317:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10515:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9515:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10014:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
28412:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
27409:49