Թբիլիսիի Սուրբ Նշանը` Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա

Հայկական Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասերից մեկում՝ Կալոյում (նախկին Սուրբ Նշան):
Համաձայն եկեղեցու վրա թողնված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1703-1720 թվականների ընթացքում, որին 1780 թվականին ավելացվել է գմբեթ:
Դեռևս 1837 թվականին վրացի հետազոտող Պ. Իոսելիանին հայտնել է այն կարծիքը, թե իբր 1703 թ. հայերը եկեղեցին հիմնել էին նրանից առաջ գոյություն ունեցած վրացական ուղղափառ եկեղեցու տեղում։ Որևէ սկզբնաղբյուրով չփաստարկված Իոսելիանու այս հայտարարության վրա հետագայում կուրորեն հենվել են բազմաթիվ հետազոտողներ։
Սակայն, ի հակադրություն Իոսելյանիի, կան բազմաթիվ սկզբնաղբյուրներ այն մասին, որ Սուրբ Նշան եկեղեցու տեղում եղած ավելի հին եկեղեցին ևս հայկական է եղել: Օրինակ, արժեքավոր փաստարկներից է ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Շարդենի աշխատությունը, որտեղ ճանապարհորդը 1673 թվականի Տփղիսի (Թբիլիսիի) հայկական 8 եկեղեցիների շարքում թվարկում է նաև Սուրբ Նշան եկեղեցին:
18-րդ դարի ընթացքում եկեղեցին բազմիցս ենթարկվել է բազմափուլ վերաշինության ու համալրման:
Չնայած մշտապես նորոգումներին՝ «Արձագանք» պարբերականի 1894 թվականի 65 համարում հոդվածագիրը նշել է, որ Սուրբ Նշան եկեղեցին բավականին հին կառույց է և կարիք ունի շուտափույթ նորոգության:
Խորհրդային տարիներին՝ մասնավորապես 1928 թվականին Սուրբ Նշան եկեղեցին պետության կողմից կնքվում և փակվում է։
Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ծառայում էր՝ որպես մակարոնի և վերմիշելի պահեստ։ Ավելի ուշ այն վերածվեց Ազգային գրադարանի գրապահոցի:
Վրաստանի անկախացումից մինչ այսօր եկեղեցին շարունակվում է մնալ վիճելի երկու եկեղեցիներ միջև:

«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
12101:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
116Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
23004.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
22704.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
21104.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
20204.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
58229.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
69028.09.2026, 17:36