«Հայաստանը եղել է մարդկային պատմության բնօրրաներից մեկը». Ժակ դը Մորգանի անսահման սերը Հայաստանի նկատմամբ

Ֆրանսիացի հայտնի երկրաբան, հնագետ, ազգագրագետ Ժակ դը Մորգանն առաջին անգամ Հայաստան է եկել 1886 թ․, երբ ֆրանսիացի ներդրողները նրան գործուղել են՝ որպես ինժեներ աշխատելու Ախթալայի հանքերում։ Սակայն Հայաստանը նրա համար դառնում է նոր հնագիտական գետազոտությունների երկիր։ Մինչ այդ նա պեղել էր Աքեմենյան Պարսկաստանի Շոշ քաղաքը և հետազոտություններ էր գրել Ուրարտուի մասին։
Հայաստանյան գործուղումից Վերադառնալով Ֆրանսիա՝ Մորգանը կարողանում է համոզել Հանրային կրթության նախարարությանը հնագիտական ուսումնասիրությունների նպատակով իրեն կրկին գործուղել Հայաստան։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերջինս պեղում է 1003 դամբան՝ Ռեդկինի Լագերում (75 դամբան), Այրումում (136 դամբան), Ախթալայում (210 դամբան), Թումանյանի շրջանում (28 դամբան) և այլն։ Պեղված դամբանները ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև անտիկ ժամանակաշրջան (Ք․ա․ 2-1-ին դարեր)։
1889 թ․ Փարիզում իր կատարած բոլոր հնագիտական հետազոտությունները Մորգանն ամփոփում է «Գիտական առաքելություններ Կովկասում» գրքում, որը բաղկացած էր երկու մասից՝ «Մետաղների ծագումը ռուսական Հայաստանում» և «Ուսումնասիրություններ կովկասյան ժողովուրդների ծագման մասին»: Իրականացված պեղումների արդունքում Մորգանը գտնում է, որ երկաթի կիրառությունը սկզբնավորվել է Հայաստանում։
Հետազոտողը հետագայում հանդես է գալիս նաև հայերի իրավունքների պաշտպանությամբ՝ ականատես լինելով Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերին Սուլթան Համիդի տիրապետության ժամանակ։ Հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու և Եվրոպային պատմական իրադարձությունների իրական փաստերին ծանոթացնելու նպատակով նա գրում է «Փորձ ազգությունների մասին», «Արևելքի բարբարոսների դեմ» աշխատանքները, որոնք լույս են տեսնում Փարիզում։ Այնուհետև իր ընկեր, բանաստեղծ Արշակ Չոպանյանի խնդրանքով հանձն է առնում գրել «Հայ ժողովրդի պատմությունը» գիրքը, որը տպագրվում է Փարիզում։ Գիրքը գրելու նպատակն էր Եվրոպային ծանոթացնել հայ ազգի պատմությանը և Օսմանյան կայսրության վայրագություններին։ Գիրքն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև առաջին աշխարհամարտ։

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
409Երեկ, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
57619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
39218.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
74218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
44517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
49016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
185015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
73713.09.2026, 16:48