Կոբախիձեն մեկնաբանել է հետագա հնարավոր քայլերը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է երկրի նախագահի լիազորությունների ժամկետի ավարտն ու հետագա հնարավոր քայլերը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ «Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ մինչև դեկտեմբերի 29-ը շատ բան կարող է փոխվել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի էական բան տեղի չի ունենա, Վրաստանում չի հաղթի «խորը պետությունը», չի հաղթի ծայրահեղական ընդդիմությունը։
Ուստի ծայրահեղական ընդդիմության, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լուրջ ծրագրեր հաստատ չեն լինի։
Նա պետք է հրաժարական տա 29-ին, տեսնենք՝ որտեղ կշարունակի իր կյանքը՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։ Կարծում եմ, որ նա բավականաչափ խոհեմություն կունենա՝ չխախտելու Քրեական օրենսգրքի նորմերը»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել»։

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
2909:30
«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս
10809:25
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ «Ժողովուրդ»
5109:12
«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
12103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
152Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
253Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
168Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:30