«Վայր եմ դնում ավագանու մանդատս»․ Գրիգոր Հարությունյան
![]() 285 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 15:12 Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը հայտնել է մանդատը վայր դնելու մասին․ «Վայր եմ դնում ավագանու մանդատս։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ես որոշել էի հրաժարվել իմ ավագանու մանդատից, որը ձեռք էր բերվել 2023թ. Երևան քաղաքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Այսօր ահա հասունացավ այդ պահը, և որոշումս դարձավ վերջնական։ Նշեմ, որ մանդատս ձեռք եմ բերել «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով, այդ ժամանակ, կուսակցության պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանի հրավերով։ Վերջին ամիսներին մոտ 5-6 գործել եմ բացառապես անկախ, չի եղել որևէ քաղաքական կամ անձնական ճնշումներ իմ գործունեության և քվորումների վրա: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Վարդան Ղուկասյանին, վստահության և նախընտրական ցուցակ հրավիրելու համար և բոլոր այն մարդկանց, ում հետ այս մեկ տարին աշխատել ու համագործակցել եմ։ Կշարունակեմ արդյոք հետագա քաղաքական գործունեությունս թե ոչ, դրա մասին կհայտարարվի ապագայում, իսկ այսքանով ցանկանում եմ բոլորին մաղթել ամենայն լավն ու բարին և թող յուրաքանչյուրը ծառայի ու արարի հանուն իր երկրի, հանուն իր քաղաքացու և հանուն ապագայի հզոր հայրենիքի»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
