«Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ բանավիճեն, նա թուրքական նարատիվի լավագույն պրոպագանդիստն է»․ Էդուարդ Շարմազանով
![]() 263 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 23:18 «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ «Թուրքական տանը», Էրդողանի գիրքը իր կրծքին պինդ սեղմելով, փաստացի ասաց, որ ինքը Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքողների գաղափարական ժառանգորդն է։ Այդ պայմանագիրն ի՞նչ է նշանակում․ Հայաստանը դառնում է թուրքական վասալ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դնում է թուրքական վերահսկողության տակ»,- 24TՆյուզ-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Փաշինյանը, փոխանակ Ալիևին բանավեճի հրավիրի, ՀՀ նախկին նախագահներին է հրավիրում»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ մարտահրավերը ուղղված չէ միայն երեք նախագահներին, դա մարտահրավեր է Հրանտ Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին, ովքեր աշխատել են անվտանգության խորհրդում։ Շարմազանովի դիտարկմամբ՝ վերջին 4 տարվա ընթացքում Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բոլորին մեղադրի Արցախի կորստի ու հայաթափման և Հայաստանի գահավիժման համար՝ բացի իրենից։ «Նիկոլ Փաշինյանը բանավեճի կարող է հրավիրել Արտաշես Առաջինին ու Տիգրան Մեծին, Արշակունիներին․․․ Բոլորին մեղադրում, ասում է՝ հազարամյակներով կադաստրի թուղթ չենք ունեցել։ Սա աբսուրդ է․․․ Փաշինյանը նոր արհավիրք է բերում, դրա համար փորձում է իր՝ վերջնական կապիտուլյանտի, հողատուի պիտակը հանել, ինքը հիմա նոր զիջումների է պատրաստվում, ժողովրդին մանիպուլացնում է։ Նախագահները նախագահների հետ կարող են բանավիճել, Ալիևի ու Էրդողանի դեսպան Փաշինյանի հետ ի՞նչ բանավիճեն։ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական և թուրքական նարատիվի լավագույն պրոպագանդիստն է։ Օրինակ՝ Մխիթար Սպարապետը Մելիք Ֆրանգյուլի հետ կգնա՞ր բանավիճելու։ Դավաճանի և ազգակործան պատուհասի համար պատմությունն իր տեղը պահել է, դա կոչվում է պատմության աղբանոց»,- ընդգծեց Շարմազանովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
