«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին տեսակապի միջոցով մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2025թ․ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ-ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեգնեց՝ ինչո՞ւմն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք ձեր պատվիրակության տեղափոխումը կազմակերպել։
Փաշինյանն արձագանքեց, որ այդ առնչությամբ իր որոշման մասին ավելի վաղ հայտարարել էր, այն ուժի մեջ է: Լուկաշենկոյի արձագանքին, թե իրենք կդիտարկեն այդ հայտարարությունը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այն ենթակա չէ դիտարկման: «Միգուցե հեռուստացույց չլինի, հնարավոր չլինի հեռակապով միանալ»,- ասաց Լուկաշենկոն։ «Ոչ մի խնդիր»,- պատասխանեց Փաշինյանը։
Ավելի վաղ Լուկաշենկոն, դիմելով Փաշինյանին, ասել էր․ «Մենք գիտենք, որ դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր հիվանդացել եք»։

«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին (տեսանյութ)
4019:49
«Փաշինյանը խաբում է․ սահմանազատման հիմքում ԳՇ 1974-78 թթ քարտեզի մասին հիշատակում չկա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
3619:36
«Ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4219:24
«Ղարաբաղի նախկին ղեկավարները շենքեր ունեն Երևանում․ տվե՛ք, թող մարդիկ ապրեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5919:12
«Նոր Սահմանադրության տեքստը նախատեսում ենք հրապարակել մինչև տարեվերջ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
4719:00
«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5118:48
«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5318:42
«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5018:24