«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան
![]() 227 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 18:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Սանկտ-Պետերբուրգում կայացած ԵՏՄ գագաթնաժողովի ընթացքում «բանավեճ» է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի հաջորդ տարի Մինսկում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու, այլ կմասնակցի հեռավար: Լուկաշենկոն հարցրել է պատճառը և հեգնել, թե արդյո՞ք պատճառը տրանսպորտային կամ տոմսային խնդիրներ են, իրենք կօգնեն, եթե պետք է: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ ինքն այդ առնչությամբ իր որոշման մասին հայտարարել է ավելի վաղ: Լուկաշենկոյի արձագանքին, թե իրենք կդիտարկեն այդ հայտարարությունը, Փաշինյանը պատասխանել է, որ այն ենթակա չէ դիտարկման: Իսկ խոսքը այն մասին է, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հայկական ոչ մի պատվիրակություն այլևս չի մեկնի Մինսկ: Դա կապված էր Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունների հետ, որ նա կատարել էր Բաքու այցի ընթացքում: Ինչ խոսք, իրավիճակն այդ կետին է հասել անկասկած Հայաստանի վարչապետի ոչ հասուն քաղաքականության հետևանքով: Սակայն, այստեղ հարցը հայ հանրության դաշտում է, իսկ Լուկաշենկոն՝ անկախ այդ ամենից, անշուշտ զազրելի և երկդիմի անձնավորություն է, որը պատրաստ է տեղավորվել Իլհամ Ալիևի համապատասխան տեղում, այդ թվում Հայաստանի հանդեպ որոշակի հայտարարությունների հաշվին: Իհարկե Լուկաշենկոն այդ «տեղում» տեղավորվում է իր հաշվարկներից ելնելով, և գուցե Բելառուսի ու իր տեսանկյունից դրանք արդարացի հաշվարկներ են: Դա իմ, մեր գործը չէ: Մեր գործը դառնում է այն, որ Լուկաշենկոն շատ վաղուց իր այդ հաշվարկները փորձում է իրականացնել կամ սպասարկել նաև Ալիևի ականջներին հաճո հակահայաստանյան հայտարարություններով: Ինչպես գնահատել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, դա իհարկե Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է: Բայց, Լուկաշենկոյի պահվածքի առնչությամբ, Հայաստանի դեմարշը որոշակիորեն արդարացված է ու հիմնավոր: Լուկաշենկոն կարծում եմ բավարար բանականություն ունի, հասկանալու համար, որ այստեղ Հայաստանի և հայ հանրության հանդեպ վերաբերմունքի հարցն է, երբ նա հեգնում է Հայաստանի վարչապետին: Ըստ այդմ, Ալիևի համապատասխան «տեղում» ավելի հարմար տեղավորվելու նկատառումը որևէ կերպ չի կարող Լուկաշենկոյին արդարացնել «մատի և մատանու» արանքում խաղեր տալու առումով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
