Բաքուն ժամանակ է տվել օկուպացված Ստեփանակերտում մահացած կնոջ դին վերցնելու համար

Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Ստեփանակերտում հայաթափումից հետո մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։
Հիշեցնենո, որ Աղասյանը մահացել է այս տարվա հոկտեմբերի 23-ին։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության տվյալներով, ըստ ադրբեջանցիների, 70-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել սիրտ-թոքային սուր անբավարարությունը։ Ըստ Բաքվի, ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են տեղի ունեցածի մասին տեղյակ պահել Աղասյանի ընտանիքի անդամներին ու Հայաստանի պետական մարմիններին։
«Վերջին շրջանում հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակության հետ, սակայն կազմակերպությունը հայտնել է, որ հայկական կողմը չի արձագանքել այդ հարցով»,- նշում են ադրբեջանցիները։
ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ են մնացել տեղեկությունը հաստատել կամ հերքելուց՝ նշելով, որ իշխանությունների անունից չեն կարող որևէ բան ասել, միևնույն ժամանակ, ընդգծել են, որ ինչպես ավելի վաղ ասել էին՝ պատրաստակամ են աջակցելու որևէ լուծում գտնելու պարագայում։

«Այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում». Տիգրան Քոչարյան
3803:06
«Երևանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն». Հակոբ Բադալյան
6902:00
«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
7800:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
7600:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
20500:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
95Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
82Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
80Երեկ, 23:30