«Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին. սրանք են մեր պայմանները». Ալիև

Ռուսական կողմը պետք է պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին: Սրանք են մեր պայմանները»,- ասաց նա։
Ալիևի խոսքով, Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, ընդունի իր պատասխանատվությունը, պատժի մեղավորներին, որոնց Բաքուն պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև փոխհատուցում վճարել Ադրբեջանին, տուժած ուղևորներին և անձնակազմի անդամներին։
Նա հավելել է, որ այս պայմաններից առաջինն արդեն իսկ կատարվել է շաբաթ օրը։ Ալիևը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի մնացած պահանջները կընդունվեն։
Նրա խոսքով՝ Բաքուն իր դիրքորոշումը պաշտոնապես Մոսկվային է փոխանցել դեկտեմբերի 27-ին։

«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
2809:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
3909:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
8009:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
3009:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
5409:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
6709:12
«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան
4609:06
«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8903:06