«Դա քեզ ու Հայաստանի համար էր». Լուկաշենկոն` Փաշինյանի հետ բանավեճի մասին
![]() 398 Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 17:54 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը: «Դա քեզ ու Հայաստանի համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի»,- ասել է Լուկաշենկոն: Տեսանյութը թելեգրամյան ալիքում հրապարակել է Զարուբինը: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով: Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Նիստի ժամանակ նա հիշեցրել էր այս հայտարարության մասին: Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը. Փաշինյանը հակադարձել էր, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա նիստին մասնակցել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
