ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը համալրվել է

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 2025-2026 թվականներին ընտրված Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամ երկրների՝ Դանիայի, Հունաստանի, Պակիստանի, Պանամայի և Սոմալիի դրոշները տեղադրելու արարողությունը։ Անվտանգության խորհրդում նրանք փոխարինեցին Էկվադորին, Ճապոնիային, Շվեյցարիային, Մալթային և Մոզամբիկին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է տասնհինգ անդամից։ Մեծ Բրիտանիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Խորհրդի մշտական անդամներ են և ունեն վետոյի իրավունք, այսինքն՝ կարող են արգելափակել ցանկացած որոշում։ Տասը ոչ մշտական անդամներ ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարով: Հունվարի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ռոտացիայի սկզբունքով անցել է Ալժիրին։

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
2909:30
«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս
10809:25
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ «Ժողովուրդ»
5109:12
«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
12103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
152Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
253Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
168Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:30