«Վերջին 7 տարիների մեր ողբերգության պատճառը Փաշինյանի արկածախնդրությունն է». Սուրեն Սուրենյանց
![]() 261 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 22:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում մոտավորապես մի միտք արտահայտեց, որ եթե իրենց հաջողվել է հեղափոխություն իրականացնել, ապա իրենք կհաջողեն նաև Խաղաղության օրակարգի հարցով: Փաշինյանի այս մտածողությունն, անշուշտ, վերջին յոթ տարիների մեր ողբերգության պատճառներից մեկն է: Փաշինյանն այդպես էլ չի հասկացել, որ 2018-ը ոչ թե իր բացառիկ տաղանդի արդյունք էր, այլ բազմաթիվ ներքին և արտաքին հանգամանքների գուցե նաև պատահական համադրման հետևանք: Փաշինյանի միակ «տաղանդն» այն էր, որ նա ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում է հայտնվել: Բայց իշխանության գալուց հետո Փաշինյանը որոշեց իր այդ «տաղանդը» շահագործել. նրան թվաց, որ եթե Սերժի «հախից» եկել է, անպատճառ կլուծի նաև «ավտորիտար» Ալիևի հարցերը, մանավանդ՝ Փաշինյանի պրիմիտիվ մտածողությամբ, «ժողովրդավար» Արևմուտքը նրան օգնելու էր դառնալ «ամենակարող» «Տիգրան Մեծ»: Էս պրիմիտիվ մտածողության ու արկածախնդրության հետևանքը դարձավ ազգային աղետը: Դրանից հետո անգամ, մեկ սանտիմետր նույնիսկ չի նահանջել Փաշինյանի արկածախնդրությունը, որը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից: Թե բա՝ «Խաղաղության օրակարգ», «Իրական Հայաստան»: Էս տերմինները ոչ մի ընդհանուր բան չունեն արժանապատիվ խաղաղության կամ նույնիսկ՝ վատ ձևակերպված խաղաղության հետ: Սրանք քողարկում են Փաշինյանի հիմնական կամ միակ նպատակը՝ Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից, եթե նույնիսկ դրա այլընտրանքը թուրք- ադրբեջանական աքցանի մեջ հայտնվելն է: Մեր ողբերգության արմատն ինչ-որ վիրտուալ «սորոսներ» չեն, այլ՝ Փաշինյանի արկածախնդրությունն ու դիլետանտիզմը: Հետևաբար, դրա դեմ պետք է պայքարել ոչ թե միֆերով, այլ ռեալիստական թեզերով»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
