Բելգրադը պատրաստ է գնել ռուսական «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը

Բելգրադը պատրաստ է գնել Սերբիայի նավթարդյունաբերության (NIS) ընկերությունում ռուսական «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի բաժնետոմսերը ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին, RTS-ի եթերում հայտարարել է Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։
«Այժմ մենք գումար ունենք NIS-ը հետ գնելու համար: Եթե, ըստ հաշվարկների, ընկերության արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո, ապա խոսքը գնում է 600 միլիոն եվրոյի մասին՝ «Գազպրոմի» և «Գազպրոմ Նեֆտի» բաժնետոմսերը գնելու համար: Իսկ ես հարց ունեմ ամերիկացիներին. ուզո՞ւմ եք, որ մենք գնենք դրանք, և անմիջապես ձեր տրամադրության տակ ունենայիք 500, 600 կամ 700 միլիոն»,- ասել է Վուչիչը։
Նրա խոսքով, Սերբիան հունվարի 10-ին կամ 13-ին կստանա ԱՄՆ-ի կողմից NIS-ի դեմ պատժամիջոցների մասին փաստաթուղթը։ Երկիրը դիզվառելիքի և բենզինի 85 օրվա պաշար ունի, ուստի նավթի մատակարարման ճգնաժամ չի սպասվում, ասել է Սերբիայի ղեկավարը։ Միաժամանակ, նա նախատեսում է Ադրիատիկ նավթամուղով ներմուծման հարցը քննարկել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։
Վուչիչը նաև հավելել է, որ Բելգրադը չգիտի, թե արդյոք Վաշինգթոնը կպահպանի սահմանափակումները NIS-ի դեմ «Գազպրոմի» մասնաբաժնի ամբողջական կրճատման կամ միայն բաժնետոմսերի մեծամասնության դեպքում: Նրա խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է Սերբիան «շրջել իր ուղղությամբ», այլ ոչ թե «պատժել նրան»։
NIS-ը Բալկաններում խոշորագույն էներգետիկ ընկերությունն է, որը զբաղվում է նավթի և բնական գազի հետախուզմամբ, արդյունահանմամբ և վերամշակմամբ, ինչպես նաև Բելգրադի մերձակայքում գտնվող Պանչևո քաղաքում նավթավերամշակման գործարանի և ավելի քան 400 գազալցակայանների ցանցի սեփականատերն է։
Այն զբաղվում է որոնմամբ, արդունահանմամբ և արտադրությամբ Սերբիայի սահմաններից դուրս՝ Ռումինիայում և Բոսնիա և Հերցեգովինայում: N1Info-ի տվյալներով՝ «Գազպրոմնեֆտ»-ին է պատկանում NIS բաժնետոմսերի 50%-ը, Սերբիային՝ 29,87%-ը, «Գազպրոմ»-ին՝ 6,15%-ը։
Նախօրեին Վուչիչն ասել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները NIS-ի դեմ կարող են ուժի մեջ մտնել արդեն մարտի 15-ին, և դա լուրջ խնդիրներ կառաջացնի Սերբիայի նավթավերամշակման և նավթաքիմիական ձեռնարկությունների համար։

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
421Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
435Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
183Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
27220.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
84418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
86018.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
52317.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
47317.09.2026, 15:12