«Պատերազմը դադարեցնելու համար մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ` ոչ միայն թղթի վրա». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամանոց հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանին, որի ընթացքում քննադատական հայտարարություններ է հնչեցրել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային օգնող արևմտյան երկրների հասցեին։
Մասնավորապես, Զելենսկին քննադատել է աշխարհի խոշոր տերություններին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը՝ հանդես գալով որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Սակայն, երբ Դոնբասի և Ղրիմի մի մասը գրավվեց, Ուկրաինան երեք անգամ պաշտոնական նամակներ ուղարկեց անվտանգության բոլոր երաշխավորներին, Բուդապեշտի հուշագրի բոլոր անդամներին, բայց նրանք «թքած ունեին Ուկրաինայի վրա»։
Խոսելով Ռուսաստանի հետ պատերազմի մասին՝ Զելենսկին ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինային անհրաժեշտ են «անվտանգության երաշխիքներ՝ ոչ միայն թղթի վրա»:
Պատասխանելով Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի շուրջ բանակցությունների պայմանների մասին՝ Զելենսկին Պուտինին անվանել է «խուլ» և ընդգծել, որ «նրա հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից»։

Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
2222:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
5222:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
6722:36
«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
3022:30
«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
8921:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5421:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
5920:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6120:18