Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլի գնալով բացվելու է հնարավորություն՝ կանգնեցնելու անկման ճանապարհը». Հովհաննես Ավետիսյան

«Նիկոլի գնալով բացվելու է հնարավորություն՝ կանգնեցնելու անկման ճանապարհը». Հովհաննես Ավետիսյան
162
Երեկ, 17:12

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ կապիկություն էլ որ անեն, ինչ սուտ էլ հորինեն, միևնույն է.
Նիկոլին և իր սպասարկուներին պատմությունը որպես դավաճաններ է արձանագրելու և փոխանցելու սերունդներին:
Հայերի խնդիրը հիմա այլ է. քաղաքական օրակարգի շուրջ միատեղվել և կանգնեցնել պետության կործանման այս շրջանը: Իսկ կործանումը Նիկոլի գնալով չի ավարտվելու. նրա գնալով բացվելու է հնարավորություն՝ կանգնեցնելու այս անկման ճանապարհը:
Իրար չսիրելով կամ սիրելով (էական չէ սա), հայերը միատեղվում և պետության համար են աշխատում, կամ էլ պատրաստվում են դառնալու պանդուխտ՝ թքած ունենալով հայկական պետություն կլինի, թե՝ ոչ:
Այլ ճանապարհ չկա: Երեկ հարևան թշնամական պետության ղեկավարը կրկին մեզ հիշեցրել է սրա մասին»: