«Ադրբեջանական կողմի արձագանքը դրական տպավորություն թողեց»․ Արարատ Միրզոյան
194 Երեկ, 14:36 Ընթանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսը։ Անդրադառնալով սահամանզատման գործընթացին՝ նախարարն ասաց, որ կա ընկալում՝ ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը, և, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների փոխվարչապետերի հանդիպում։ Նա նաև հայտնեց, որ Բաքուն դեռ չի արձագանքել «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ պաշտոնական Երևանի կողմից դեռևս 1,5 ամիս առաջ ուղարկված առաջարկներին։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց, որ այն չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ․ «Այն շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում։ «Խաղաղության խաչմերուկ»-ը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։ Դրա կոմպոնենտներից մեկը Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այս մասով կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին։ Առաջնային արձագանքը իմ ընկալմամբ բավականին դրական էր, սակայն պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել։ Առաջարկը վերաբերվում է առաջին փուլում Հայաստանի հարավով անցնող՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի և այնուհետև էլի Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը։ Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց»,- ասաց Միրզոյանը։ |
«Թողնենք՝ հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը». Վահե Հովհաննիսյան
11603:12«Պահը մոտենում է». Ավետիք Չալաբյան
14202:18«Արևմտյան Հայաստան ասելով՝ հասկանում ենք Արմավիր, Արագածոտն, Թալին, Բաղրամյան, Մարալիկ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16400:54«Հաջորդիվ Նիկոլը կհայտարարի՝ ՀՀ ԶՈՒ-ն խոչընդոտ է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին»․ Հովհաննես Ավետիսյան
12400:18«Նիկոլ չհաղթած ժողովուրդը ո՞նց կարող է պատերազմ հաղթել»․ Ստեփան Դանիելյան
124Երեկ, 23:54«Մանդատս վայր չեմ դնելու, թող դատեն, ես «от и до» մաքուր եմ»․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
129Երեկ, 23:42«Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
139Երեկ, 22:54«Փաշինյանն ու Միրզոյանը որևէ քայլ չեն անելու Ալիևի ագրեսիվ քայլերը կանխելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան
107Երեկ, 22:48