«Անամոթ վստահությամբ արտգործնախարարը նշում է, թե կարող էինք մնալ Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ»․ Մետաքսե Հակոբյան
![]() 356 Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 19:00 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց․ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն «Ադրբեջան է», երբ, երբ, երբ … Ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը՝ այնպես, ինչպես «Սոֆիայում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը», այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։ Դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե որպես «հաջողություն»՝ արտգործնախարարը նշում է, որ իրենց «ջանքերի շնորհիվ» մենք կարող էինք մնալ Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ և «իրավունք ունենալ» խոսել հայերեն։ Իսկ իրականում այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։ Իսկ իրենք ի՞նչ․ ամենաշատը, որ անելու են, բոցաշունչ, հոտնկայս իրենց իսկ կենացներն են խմելու՝ այնպես, ինչպես Արցախում էին անում. Արարատ Միրզոյանը լավ կհիշի…»։ Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
