«ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից է նաև «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
«Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը։ Սակայն սա չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին՝ բառի ուղիղ իմաստով, քանի որ այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարով։ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե և մասնակիցների սսահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ օրենքի ընդունումից հետո պետք է Եվրոմիության հետ քննարկվի և մշակվի ճանապարհային քարտեզ։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագծին. այն կներկայացվի ԱԺ քննարկմանը։

«Ինչո՞ւ են ձեզ դիմում «պարոն վարչապետ»-ով, մի քիչ չեք շտապո՞ւմ». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին
3016:30
«Քոչարյանն ասում էր՝ կրելու ենք, մենք ասում ենք՝ հաղթելու ենք». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3416:24
«Զորքերը ետ են քաշվել Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
3116:12
««Եթե» չկա, մենք հաղթելու ենք». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3616:06
«ՌԴ-ից ասում են՝ հայերը մեր բարեկամներն են, բայց ղեկավարությունն ուրիշ ճանապարհ է ընտրել»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4615:18
«Օգոստոսին մի հատ էլ մարզերով կպտտվենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4615:06
«Փաշինյանին չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը»․ Վոլոդին
8314:59
«Ծրագիրը հանգեցնելու է Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորմանը»․ Վարուժան Գեղամյան
6314:30