«Արժե ուշադրության կենտրոնում պահել Լիբանանում իրավիճակը»․ Հակոբ Բադալյան
![]() 248 Կիրակի, 12 հունվարի, 2025 թ., 12:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե մեր ուշադրությունը «հազիվ» բավարարում է մեր անմիջական միջավայրում տեղի ունեցողի համար, բայց մեր շուրջ «քիչ ավելի հեռու» կատարվում են զարգացումներ, որոնք մեզ համար ևս կարող են ունենալ նշանակալի ազդեցություն՝ տարբեր ժամկետայնությամբ: Առաջին երկիրը, ուր կայցելի Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը՝ կլինի Սաուդյան Արաբիան: Նա Էր Ռիյադ կայցելի արքայազն Բեն Սալմանի հրավերով: Սա հատկանշական քայլ է, որը վկայում է թերևս այն մասին, որ Լիբանանում կաճի Սաուդյան Արաբիայի ազդեցությունը: Այս հանգամանքը կարող է ուշագրավ «կոնտրաստի» մեջ լինել Սիրիայում Թուրքիայի դերի համատեքստում, հաշվի առնելով Թուրքիա-Սաուդյան Արաբիա այսպես ասած մրցակցային փոխհարաբերությունը կամ պարզապես որոշակի լարված փոխհարաբերությունը: Չշտապենք անել հեռուն գնացող հետեւություններ, սակայն այստեղ ուշադրության է արժանի նաև այն, որ նախորդ տարի նոյեմբերի կեսին Սաուդյան Արաբիա էր այցելել Լիբանանում էական հետաքրքրություններ ունեցող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մակրոնն ի թիվս տարբեր այլ հարցերի, Սաուդյան Արաբիայում թերևս դիտարկած կլինի նաև Լիբանանում Ռիյադի հետ գործակցության միջոցով ազդեցություն պահպանելու հնարավորությունը, հաշվի առնելով այն, որ Հըզբոլլահին հասցված իսրայելական հարվածները որոշակիորեն նվազեցրել են Իրանի ազդեցության աստիճանը, թեև անշուշտ բոլորովին չեն չեզոքացրել այն: Ի դեպ, այս իրադարձությունների համատեքստում վերստին բարձրաձայնում եմ հարցը, թե ինչո՞ւ 2024 թվականի ընթացքում այդպես էլ ըստ էության զարգացում չունեցավ հայ-սաուդական դիվանագիտական հարաբերության հաստատման այն համաձայնագիրը, որ ստորագրվեց Էմիրություններում երկու երկրների դեսպանների մակարդակով՝ 2023 թվականի վերջին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
