Վահե Հովհաննիսյանը՝ շրջհարկի փոփոխության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շրջանառության հարկի փոփոխությանը՝ նշելով․ «Ավելացման որոշումը կայացվել է դեռևս մայիսին։ Այդ ժամանակ բավականին հանգիստ քննարկումներ ենք ունեցել, հանրությանն էլ բացատրել ենք, թե ինչով է այն պայմանավորված։ Բացատրել ենք, որ պարտաճանաչ ծախսագրումներ իրականացնելու պարագայում շրջանառության հարկ վճարողների տոկոսադրույքները, հարկային բեռը չի ավելանալու։ Դժգոհում են այն մարդիկ, ովքեր այդ ծախսերը գրանցելու, հիմնավորելու, ծախսը հաստատող փաստաթղթեր վերցնելու հետ կապված խնդիրներ ունեն։ Եթե տնտեսվարողները առաջ առանց որևէ ծախս հիմնավորող փաստաթուղթ ունենալու ձեռնարկություն ունեին, հիմա ստիպված են նոր գործողություններ անել, որպեսզի այդ փաստաթղթերն ունենան։ Պետք է համակերպվել, քանի որ բոլորս էլ ուզում ենք ստվերը կրճատվի»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ այս պահին կառավարության շենքի դիմաց շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում Ոսկու շուկայի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել մայիսի 2-ի նիստում։
Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և փաստաթղթավորման խթանների վերաբերյալ առաջարկվել է՝
- գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկնակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայումս գործող դրույքաչափերը,
- ընդլայնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորությունների շրջանակը՝ այն նախատեսելով նաև արտադրության և ծառայությունների ոլորտների համար (ներկայումս այդ հնարավորությունն առկա է միայն առևտրի և հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար),
- հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական (արդյունավետ) դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են:
Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվել է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ),
հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում (պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ), մարզերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեությունը,
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների մատուցումը, միջնորդական այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման տրամադրման գործունեությունը, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը, փորձաքննական ծառայությունների մատուցումը, շինարարական աշխատանքների կատարումը, ճարտարապետական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացումը, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեության իրականացումը:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
46818.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
48318.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
35917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
36117.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
38316.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
38416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
32216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
31416.09.2026, 13:18