«Ո՞ւմ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրոմիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք հայտարարարում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։
Սակայն հնարավոր չէ այս հայտարարություններին լուրջ վերաբերել։ Երբ Հայաստանը Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթաց է սկսում, իսկ պաշտոնապես հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, այստեղ ակնհայտ սուտ կա։ Կամ խաբում են Եվրոմիությանը, որ պատրաստ են ինտեգրմանը, կամ խաբում են ԵԱՏՄ-ին, որ դուրս չեն գալու։
Այս մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և անկեղծ ասեն, որ ԵՄ անդամակցության գործընթացը առաջին հերթին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է, առանց դրա այն անգամ չի կարող սկսվել։ Պատասխանատվություն վերցնեն երկրի էներգետիկ համակարգի, տնտեսության փլուզման համար և շարժվեն «առաջ», որ բոլորն իմանան, թե ում ու ինչ հարցով են «պարտական»:
Իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ստով և կեղծիքով հնարավոր չէ միջազգային որևէ գործընկերոջ աջակցություն ստանալ՝ ոչ արևմուտքում, ոչ հարավում և ոչ էլ հյուսիսում»:

«Ժողովրդավարության պատրանք կամ մրցակցային ավտորիտարիզմ». Լևոն Զարգարյան
4901:12
Գրենլանդիան կոշտ է պատասխանել «ԱՄՆ-ի 251-րդ տարեդարձը նշենք 51-րդ նահանգի ավելացմամբ» հայտարարությանը
8800:21
«Մանդատներ չվերցնելն ավելի արդյունավետ կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
73Երեկ, 22:12
«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա
128Երեկ, 18:11
«Եթե չափանիշ կա, այն պետք է գործի բոլորի համար»․ Նարեկ Մանթաշյան
90Երեկ, 17:18
«Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
70Երեկ, 17:06
«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան
68Երեկ, 16:42
«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրել Իրան»․ Վենս
153Երեկ, 16:32