ԵՄ-ի հարցով չեն շտապում․ անհանգստություններ իշխող թիմում․ «Հրապարակ»
![]() 195 Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր և օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջևանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել և հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։ Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։ Ի դեպ, իշխանական ֆրակցիայում կա պատգամավորների ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծի ընդունմանը՝ համարելով «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով», ի դեպ, նախագծի տեքստը զվարճանքի թեմա է դարձել ՔՊ-ում, ասում են՝ ապշած են Եվրոպա շտապողների անգրագիտության և պարզունակության մակարդակից»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
