«Ընդդիմության մեծ մասը թռվռում է ժողովրդի շուրջը՝ շեղելով ուշադրությունը». Նաիրի Հոխիկյան
93 Այսօր, 10:30 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Գիտեք, որ մանկահասակ երեխան երբ ինչ-որ խնդիր ունի, ասենք՝ փորն է ցավում, ականջն է ցավում, ատամ է հանում կամ ուղղակի անհանգիստ է, սկսում է լաց լինել։ Իսկ երեխայի լացը կտրելու համար մեծերը հաճախ ոչ թե լացի պատճառն են փորձում հասկանալ ու լուծել, այլ ամեն կերպ շեղում են երեխայի ուշադրությունը տարբեր հնարքներով։ Թռվռում են երեխայի շուրջբոլորը, լեզու են հանում, բլբլում են։ Մեծերի մի մասը բլբլում է, մյուս մասը արձագանքում է այդ բլբլոցին։ Ինչ-որ անիմաստ բեմադրություն են անում, իրար հրմշտում, գոռգռում։ Մի խոսքով, ամեն տեսակի կապիկություն անում են, որ գոնե մեկ վայրկյան երեխան մոռանա իր խնդրի մասին, դադարի լաց լինել ու ժպտա։ Հաջորդ վայրկյանին ուրիշ կապիկություն են անում՝ երեխային կրկին շեղելու համար։ Նույն բանը նաև Հայաստանի իրականության մեջ է։ Երեխայի դերում ժողովուրդն է, որն ունի խնդիրներ ու ցավեր։ Աղքատություն, ցածր աշխատավարձ, համատարած ապօրինություններ չինովնիկների կողմից, կաշառված դատարաններ, վաճառված հայրենիք, թշնամիներ, խնդիրներ դաշնակիցների հետ, անվտանգության կորուստ և այլն։ Մեծերի դերում կառավարությունը, նրան սպասարկող մի շարք քարոզիչներն են և ընդդիմության մի հատված, որոնք փոխանակ լուծումներ գտնեն ժողովրդի ցավի դեմ պայքարելու համար, գերադասում են թռվռալ ժողովրդի շուրջը և զանազան կապիկություններ անել։ Մի օր տանը եղած աղբի վրա ձու են ջարդում ու ձվածեղ անում (յուղուծու- Արցախի բարբառով): Մեկ այլ օր կնոջ ներքնազգեստն ու տրիկոն հագնում հեծանիվ քշում։ Հաջորդ անգամ իբր սխալմամբ լեզվի սայթաքում անում ու հիմար բաներ խոսում։ Մեկ ուրիշ դեպքում կնոջ հետ եթեր մտնում ու հայտարարում, թե իրենք ոչ թե օրինական ամուսիններ են, այլ սիրեկաններ, իրենց երեխաներն էլ ապօրինի են, երևի չգիտեն էլ, թե որ մեկը ինչ ծագում ունի։ Ավելի լուրջ կապիկություններ էլ են անում։ Օրինակ, գնում են ուրիշ երկրի իշխանության հետ ստորագրում կենացների մի թուղթ՝ լավ իմանալով, որ այդ իշխանությունը 3 օր հետո տուն է գնում, իսկ նոր իշխանությունը այդ կենացների թուղթը լավագույն դեպքում զուգարանում է դնելու։ Բայց կարևորը հո արդյունքը չէ՞: Կարևորը կապիկությունն է, որ ժողովրդի ուշադրությունը թեկուզ մի քանի օրով շեղեն, լացի ձայնը կտրեն։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմության մեծ մասը։ Նույն տրամաբանությամբ թռվռում է ժողովրդի շուրջը՝ հայհոյելով իշխանությանը և կրկին այդկերպ շեղելով ժողովրդի ուշադրությունը։ Խնդրի լուծման մասին չեն խոսում, այլ գերադասում եմ անընդհատ զբաղեցնել ժողովրդին, որ հանկարծ չլացի։ Բայց դա հավերժական չի։ Ժողովուրդը, ինչպես երեխան, առողջանում է և լուծում իր խնդիրները, երբ խելքը գլխին բժիշկ է հայտնվում ու ճիշտ դեղ տալիս»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը»․ Սուրեն Սարգսյան
4012:18Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4112:12«Դավադրապաշտությունը մեր գենետիկայի մե՞ջ է». Վահրամ Աթանեսյան
7411:48«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը». ԱԳՆ
5711:42Մեծ Բրիտանիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Կիև․ #AP
9511:19Հրադադարի համաձայնագրից հետո Իսրայելը դարձյալ հարվածել է Գազայի հատվածին․ կան զոհեր (տեսանյութ)
9611:13Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7411:06ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի առաջին փուլում Իսրայելին կվերադարձնի 33 պատանդ (տեսանյութ)
8710:43