Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
64
Այսօր, 10:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող», - նշված է որոշման մեջ։
Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնը։