Կիրակի, 24 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի». Արշակ Սարգսյան

«Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի». Արշակ Սարգսյան
188
Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 11:24

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի։

Մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների վերջնական կանգառը պետք է լինի այսպես կոչված ավտոկայաններում։
Արդյունքում, մարզերի բնակիչները ստիպված կլինեն կրել լրացուցիչ ֆինանսական բեռ՝ օգտագործելով հավելյալ փոխադրամիջոց իրենց նպատակակետին հասնելու համար։
Իսկ փետրվարի 1-ից հանրային տրանսպորտը Երևանում թանկանում է մինչև 300դրամ, որ ոչ այլ ինչ է, քան մտնել երևանցու՝ առանց այն էլ դատարկված գրպանը։
ՔՊ-ի թալանը շարունակվում է»:

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան