Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը». Սոնա Աղեկյան

««Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը». Սոնա Աղեկյան
90
Այսօր, 12:36

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ահազանգ․ «Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը
Արդեն մի քանի օր է, ինչ Արտաշիսյան փողոցում տեղադրված «Թել-Սել»-ի տերմինալը վերցնում է գումարը, սակայն չի տալիս ուղետոմսեր։
«Մայր Հայաստան» խմբակցությանը դիմած քաղաքացիները, ովքեր հիմնականում տարեց կանայք են և ուսանողներ, բարկացած էին և ասացին, որ իրենց մոտ եղած վերջին դրամները գցել են, որ գնան թոշակ ստանալու բանկից ու չեն կարողացել ուղետոմս ձեռք բերել և մնացել են մոլորված, իսկ ուսանողները բողոքում են, որ ուղետոմսի համար գումարը իրենց մոտ հաշված է, սակայն ստացվում է, որ վճարում ու չեն կարողանում QR ստանալ, որ օգտվեն ավտոբուսից։
Քաղաքացիներն ասում են, որ քաղաքային 2,5 միավորանոց իշխանության անմիտ որոշումը բոյկոտելու են․ քանի որ իրենց գումարները գրպանում են, իրենք էլ իրավունք ունեն փետրվարի 1-ից չվճարելու 3 անգամ թանկ տրանսպորտի համար»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան