«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի վրա։ Մասնավորապես, մեղադրյալները սպասում են, որ նա կգնա դատարան ու ցուցմունք տալով կապացուցի, թե ինչ ապօրինի գործ են հարուցել իրավապահ մարմինները, ու իր ենթակայության տակ գործող պաշտոնյաները ինչքան անմեղ են: Ասել է թե՝ «քովիդի գործով» մեղադրյալները հույս ունեն, որ Թորոսյանը, ինչպես ճողոպրեց այս քրեական գործից որպես ենթադրյալ մեղադրյալ, նույնպես եւ դատարանից չոր դուրս կգա:
Հայտնել էինք, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է:
Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
Նկատենք, որ Արսեն Թորոսյանը նպատակ ունի «մաքրել» իրեն ու ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվել ՔՊ ձայներով. այսինքն՝ նոր պաշտոն ստանալ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Կա ալիևյան Սահմանադրության օրակարգ, որն ի սկզբանե մերժման ենթակա է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2022:54
«ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե հերթական սահմանադրությունը, այլ սահմանադրությանը ենթարկվող իշխանություն»․ Արմեն Այվազյան
3222:42
«Մի թեթև անձրև, քամի, հոսանքը կտրվում է․ կարո՞ղ է նոր սահմանադրությամբ էդ հարցն էլ կարգավորեք»․ Հռիփսիմե Առաքելյան
6521:30
«Ես որևէ քրեական գործով չեմ անցնում որպես մեղադրյալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
8120:42
«Ես ասել եմ, որ նեղացել եմ իմ քաղաքական թիմից»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
8820:30
Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ
7720:18
«Ռուսաստանը ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան»․ Մերց
19719:43
«Ստանում են զիջումն ու անցնում առաջ»․ Նարեկ Կարապետյան
8719:30