«Երևանի և Կրեմլի հաղորդագրություններում բովանդակային տարբերություն կա»․ Հակոբ Բադալյան
![]() 182 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 15:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի շուրջ կան իհարկե մի քանի նշանային հանգամանքներ: Նախ, հեռախոսազրույցը, ինչպես նշում է Կրեմլի հաղորդագրությունը, տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Այստեղ առաջինը ուշադրության կարժանացնեմ այն, որ զրույցը տեղի է ունենում այն օրը, երբ Մոսկվա է ժամանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը, որի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել աշխարհաքաղաքական և բնականաբար մեզ համար ռեգիոնալ մեծ նշանակություն ունեցող ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը: Ընդ որում, ուզում եմ ուշադրության արժանացնել հանգամանքը, որ ռուսական կողմը փաստորեն համաձայնում է այդ «բազմազբաղ» օրը անցկացնել հեռախոսազրույցը, ինչը թույլ է տալիս առնվազն հնարավոր համարել այն, որ հեռախոսազրույցի ընթացքում եղել է ռուս-իրանական այդ պայմանագրի եւ դրանից «ածանցվող» իրողությունների անդրադարձ եւս: Մյուս ուշադրության արժանի ժամանակագրական հանգամանքը այն է, որ Երևանի նախաձեռնությամբ հեռախոսազրույցը տեղի է ունենում ԵՄ առնչությամբ հայտնի որոշումից, նաև հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո: Ընդ որում, արժե նկատել, որ ռուսական կողմը շատ ավելի հանգիստ է արձագանքել հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրմանը՝ առնվազն պաշտոնական մակարդակում, քան ԵՄ վերաբերյալ որոշմանը: Դա թերևս վկայում է, որ հնարավոր է այդ առնչությամբ Մոսկվան դիտարկում է տարբեր տողատակեր եւ շերտեր ունեցող իրողություններ: Եվ ժամանակագրական առումով նաեւ արձանագրենք, որ Փաշինյանի զանգը Պուտինին փաստացի նախորդում է Արարատ Միրզոյանի Մոսկվա այցին եւ Լավրովի հետ սպասվող հանդիպմանը: Ըստ ամենայնի, Պուտինի հետ զրույցով Փաշինյանը փորձում է ոչ միայն այսպես ասած իր մասով ապահովել կոմունիկացիան, այլ նաեւ Արարատ Միրզոյանի այցի համար գուցե ապահովել «անվտանգության բարձիկներ» Ուշադրության է արժանի բովանդակային տարբերությունը, որ կա հաղորդագրություններում՝ Երեւանի եւ Կրեմլի: Հայաստանի կառավարության հաղորդագրությունը նշում է, որ քննարկվել է ԵԱՏՄ-ում 2024 թվականին Հայաստանի նախագահության արդյունքը եւ ապագա անելիքները: Նաեւ նշվում է, որ քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Կրեմլի հաղորդագրության առաջին մասը ընդհանուր այդ տրամաբանությանը համահունչ է, սակայն պարունակում է մի ուշագրավ կոնկրետություն: ԵԱՏՄ ինտեգրացիոն հեռանկարների քննարկման մասին հիշատակման համատեքստում կա այսպիսի մի ձևակերպում՝ «ամենից առաջ էներգետիկայի ոլորտում»: Այս կոնկրետությունը չի կարող լինել պատահական: Եթե այն տեղ է գտնում Կրեմլի հաղորդագրությունում, ապա պետք է եզրակացնել, որ այդ թեմատիկայով, էներգետիկայի ոլորտի վերաբերյալ քննարկվել են շատ կոնկրետ հարցեր, որոնք ռուսական կողմը իր համար դիտարկում է կարեւոր, այնքան, որ ընդգծող ձեւակերպումով ներառում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Մոսկվան էններգետիկայի ոլորտին առնչվող կոնկրետ առաջա՞րկ ունի Երեւանին, ակնկալի՞ք՝ Երեւանից: Հնարավո՞ր է, որ քննարկման առարկա է ատոմակայանի հարցը, հատկապես նկատի ունենալով, որ օրինակ ԱՄՄՆ եւս Հայաստանի հետ հարաբերության առումով գոնե նախորդ վարչակազմի օրակարգում կարեւոր է մոդուլային ատոմակայանների հարցում համաձայնությունը, մեծ ատոմակայանից Հայաստանի հրաժարման համատեքստում: Իհարկե սա կարծես թե երկկողմ օրակարգի հարց է, իսկ Կրեմլի հաղորդագրությունը էներգետիկան մատնանշում է ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգի համատեքստում: Երեւանը այդ առնչությամբ մշտապես շեշտել է էներգետիկ միասնական շուկայի կարեւորությունը: Այդ հարցում Ռուսաստանն ու Ղազախստանը առանձնապես ջանադիր չեն, քանի որ իրենք են հիմնական էներգակիր ռեսուրսների տերերը: Իսկ հնարավոր է, որ էներգետիկ թեման կապված լինի նաև Իրանի հետ: Չմոռանանք, որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ավարտվեց նաեւ Իրանին դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումով, որ կայացվեց նախորդ տարի դեկտեմբերին՝ ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում, որին Հայաստանի վարչապետը չէր մեկնել Սանկտ-Պետերբուրգ՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ, եւ նիստը վարել էր հեռավար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
