«ՀՀ իշխանությունները օգնել են Ալիևին խեղաթյուրել ԼՂ հակամարտության էությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 205 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 16:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց Հայաստանի կողմից, Բաքվում սկսված «Նյուրնբերգյան դատավարությունը» լինելու է հայկական պետության պատասխանատվության հաստատումը․․․»,- սա հատված է ադրբեջանական իշխանական կայքերից մեկի հրապարակումից Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ։ Ես տարբեր առիթներով նշել եմ, որ այս վտանգավոր գործընթացը երկարաժամկետ առումով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ուստի հենց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այդ մարդկանց ազատության համար պայքարը։ Ընդ որում, մինչ ՀՀ իշխանությունները լռում ու մոռացության են մատնում այն սարսափելի իրողությունները, որոնք տեղի ունեցան մեր հայրենակիցների դեմ Արցախում, Ադրբեջանը մեզ վերագրում է գոյություն չունեցող մեղադրանքներ, դարձնում դրանք օրակարգի մաս, մշակում ռազմավարություն ու առաջ բրդում դրանք․․․ Ցավալի է, բայց փաստ՝ ՀՀ իշխանությունները մեծապես օգնել են Ալիևին խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, իսկ այդ ամենն ուղղվելու է հենց Հայաստանի Հանրապետության դեմ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
