«Օկուպացիոն հանցախումբը Ոսկեպարում կգնա զիջման»․ Ասպրամ Կրպեյան

«Մենք տեսնում ենք այս օկուպացիոն հանցախմբի ներկայացուցիչների պատրաստակամության դրսևորումը՝ ցանկացած զիջման գնալու՝ սեփական աթոռը՝ սեփական իշխանությունը պահելու համար»,- «ԱնտիՖեյք»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նրա դիտարկմամբ՝ հատվածական, ապօրինի զիջումները որևէ աղերս չունեն թե՛ իրավականության և թե՛ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ։ «Սա փոխզիջում չէ, միակողմանի զիջում է, ինչը կործանարար հետևանքներ է ունենալու ՀՀ-ի և հայ ժողովրդի համար։ Սրանք վտանգում են մեր կենսական շահերը և ոտնահարում մեր հիմնարար իրավունքները։
Տեղի ունեցողը Կիրանցի շարունակությունն է․ այդ թևով առաջ են շարժվելու, ամենայն հավանականությամբ, Ոսկեպարի հատվածում ենք զիջում ունենալու, բայց մենք ահազանգեր ենք ստանում նաև Վայոց ձորից։ Ոսկեպարում ցանկացած դիրքի զիջումը մեզ համար մեծ խնդիրներ է ստեղծելու, նման զիջումները միայն մեկ նպատակ ունեն՝ իրականացնել բոլոր պահանջները, փոխարենը ՀՀ-ում պահպանել իշխանությունը։
Թուրքիան և Ադրբեջանը երաշխավորել են այս օկուպացիոն հանցախմբի անվտանգությունը, որը փոխարենը պատրաստ է ամեն ինչ զիջելու»,- նշեց Կրպեյանը՝ հավելելով՝ այս համատեքստում են տեղի ունենում բոլոր զիջումները»։

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11301:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11100:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
118Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
128Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
284Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
113Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
110Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
110Երեկ, 16:12