Դատարանն արգելափակել է Թրամփի` ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալն արգելող օրենքը

Վաշինգթոն նահանգի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանը, որը սահմանափակում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը: Այս մասին հայտնում է Seattle Times-ը։
«Ես դատավորի աթոռին նստած եմ եղել ավելի քան չորս տասնամյակ, և չեմ կարող հիշել մի ժամանակ, երբ տրված հարցի պատասխանն ավելի ակնհայտ լիներ: Սա կոպտորեն հակասահմանադրական կարգ է»,- մեջբերում է աղբյուրը դատավոր Ջոն Քոֆինուրի խոսքերը։
Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնած Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ-ի քաղաքացիության տրամադրումը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, փաստաթուղթը նախատեսում է անօրինական ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու սահմանափակումներ։

«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
9400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
23800:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
248Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
108Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
256Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
174Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
97Երեկ, 22:00
«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան
105Երեկ, 21:42