«Ադրբեջանը 2020-ի համեմատությամբ ամեն տարի ավելացրել է պաշտպանության բյուջետային ծախսերը»․ Վարդան Բալյան
![]() 276 Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 02:36 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը, 2020 թվականի պատերազմական տարվա համեմատությամբ, հաջորդող բոլոր տարիներին ամեն տարի ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը: Եթե 2020 թվականին դրանք կազմում էին բյուջեի 14.3, 2022թ-ին՝ 15.03, 2023 թ-ին՝ 16, 2024 թ-ին՝ 17.5, ապա 2025 թվականի Ադրբեջանի պետական բյուջեում այդ ծախսերը հասել են 20.3 տոկոսի: Հատկանշական է, որ նախորդող տարիներին ռազմական ծախսերը տեսակարար կշիռով բյուջետային ծախսային հոդվածներից մեծությամբ երկրորդն էին, իսկ ընթացիկ տարում ամենամեծն են այլևս: Այս և բազմապիսի այսօրինակ գործոնները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պատերազմի հավանականությունը ցածր է գնահատում՝ իր զեկույցի հրապարակման պահին թերևս: Տպավորություն է ձևավորվում, որ նորաստեղծ հետազոտական կառույցի զեկույցի հիմանական ու գլխավոր ասելիքը հանգում է նրան, որ Փաշինյանի իշխանության կողմից հռչակված Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը ոգևորություն է առաջացրել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների մոտ: Կարող ենք հանգիստ լինել ու շնորհակալ Աստծուն, որ մեր պետության ղեկավարը հանճար է, քաղաքական մտքի գիգանտ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
