«Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել քննությունից․ նա գործուղման մեջ է»․ Էմին Խաչատրյան

Փաստաբան Էմին Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Տեղեկացնում ենք, որ Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28֊ին՝ մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն՝ քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։
Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»։

«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
1317:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
4416:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
8416:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
5615:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
7115:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7014:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:48
«Դիմում-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ. պատրաստակամություն եմ հայտնել անձամբ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյան (լուսանկար)
6813:18