Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ամեն օր մի նոր անտրամաբանական թեզ է նետվում՝ տոտալ ընկճախտ առաջացնելու նպատակով»․ Զառա Հովհաննիսյան

«Ամեն օր մի նոր անտրամաբանական թեզ է նետվում՝ տոտալ ընկճախտ առաջացնելու նպատակով»․ Զառա Հովհաննիսյան
182
Երեկ, 10:42

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնես որքան է շարունակվելու այս Բլիցկրիգը (կայծակնային հարձակում տարբեր կողմերից): Ամեն օր մի նոր անտրամաբանական որոշում, հայտարարություն ու թեզ է նետվում ասպարեզ և այդ նորությունը սկսում է բորբոքել մարդկանց ու քայքայել հավաքական դիմադրողականությունը: Նպատակը հավանաբար տոտալ հիասթափություն ու ընկճախտ առաջացնելն է, որ մեզ զգանք ամեն կերպ կազմաքանդված՝ թե՛ որպես ինքնություն, թե՛ որպես քաղաքացի...
Բայց հարկ է մտածել, որ հակառակ էֆեկտն էլ կա, 2018 թվականին հենց այդ իրավիճակն էր ստեղծվել...»։