Կրակել են «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած Mercedes-ի ուղղությամբ
![]() 385 Կիրակի, 26 հունվարի, 2025 թ., 22:54 Այսօր՝ հունվարի 26-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունոըմ և նույն գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։ Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ։ Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Mercedes 600 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Հայտնաբերվել է նշված Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա են կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտաբերել են կրակված գնդակներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարելիս է եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանողի որդին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
126Երեկ, 23:48Լուգանսկի նախկին քաղաքապետին պայթեցրել է կին մահապարտ-ահաբեկիչը
299Երեկ, 21:50«Ամուսինը հղի կնոջն ու երեխային պատուհանից հանել է, մյուսներին չի հասցրել»․ ականատեսներ (տեսանյութ)
356Երեկ, 16:48Հրդեհները հասել են Անթալիա (տեսանյութ)
303Երեկ, 16:17Չիկագոյում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
328Երեկ, 14:35Կրետեում մոլեգնող հրդեհների պատճառով բնակիչները զանգվածաբար տարհանվում են (տեսանյութ)
495Երեկ, 12:54Բալիի մոտ լաստանավի խորտակման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
278Երեկ, 12:10Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել
473Երեկ, 10:46