«Այսօր չեմ տեսնում, որ զորավարժություններ անցկացվեն»․ Մովսես Հակոբյան
![]() 282 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 23:12 «Մինչ օրս լսել եմ թեզեր, բայց կոնկրետ գործողություններ տեսանելի չեն»,- անդրադառնալով բանակի բարեփոխումերի մասին հայտարարություններին՝ «24Նյուզ»,- ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարին, պետք է հետևություններ արած լինեն․ պատերազմում մեր հիմնական բացթողումը եղել է կառավարման բացակայությունը, երկրորդը՝ ստորաբաժանումների ներդաշնակության թերի կազմակերվածությունը, և այսօր չեմ տեսնում, որ զորավարժություններ անցկացվեն, որը բերում է ներդաշնակության ինչ-որ աստիճանի,- նշեց Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե անգամ աշխարհի լավագույն սպառազինությունը ձեռք բերենք և բոլոր լավագույն կառույցներն այստեղ կառուցված լինեն, եթե չկա ուսուցանված անձնակազմ և ղեկավար կազմն ունակ չէ ղեկավարելու, ապա դա ոչ թե օգուտ, այլ վնաս է բերելու․․․ «Օրինակ, եթե ռադարը մարտական գործողության ժամանակ անընդհատ նույն տեղում է և չի խուսանավում, տեղեկություն չի փոխանցում կրակային առաջնագծին, ապա ռադարի կողքի անձնակազմը դառնում է թիրախ և արագ խոցվում է»,- նշեց նախկին բարձրաստիճան զինվորականը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
