«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան
![]() 284 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 12:18 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ խոսում ենք այն մասին, որ ցանկացած բարեփոխում իր ճանապարհին անպայմանորեն հանդիպելու է որոշ խնդիրների, հիմնականում նկատի ունենք տեխնիկական բարդությունները, ընթացակարգային դժվարությունները և հին համակարգից նորին անցնելու հարմարվողականությունը։ Սակայն, հաճախ բարեփոխումների ճանապարհին կարող են կանգնել նաև «մեծահասակներ», որոնք իրենց պահվածքով հիշեցնում են առաջին դասարան հաճախող ու ադապտացման փուլում գտնվող չարաճճի երեխաների։ Նրանք այդ փուլը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու խնդիր ունեն, ուստի սովորաբար արհեստականորեն խանգարում են գործընթացին՝ կամ դասապրոցեսը խաթարելով, կամ պարզապես չլսելով, աղմկելով, կամ էլ լսածը խեղաթյուրելով և կիսատ-պռատ ներկայացնելով դասարանից դուրս գալուց հետո։ Աղբյուրը` Ջուլիետա Ազարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
