«Խելագարների մի խումբ ունենք, որոնք ժամանակին որոշել են, որ պետք է ազատվել Պուտինից». Թաքեր Քարլսոն

Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա զայրանալու պատճառ չունի։
Այս մասին նա ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։
Քարլսոնն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են Պուտինին համարում ԱՄՆ-ում թշնամի. «Ինչո՞ւ է Պուտինը իմ թշնամին: Նա ինձ ոչինչ չի արել։ Ես Պուտինի վրա զայրանալու պատճառ չունեմ. Մենք խելագարների մի խումբ ունենք, որոնք ժամանակին որոշել են, որ պետք է ազատվել Պուտինից ինչ-ինչ պատճառներով, որոնք ոչ ոք նույնիսկ չի բացատրել»:
Նա նաև ասել է, որ «Ուկրաինան խելագարության աղբյուր է: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ Արևմուտքում ապակայունացում սերմանելու համար։ Չարիքի ու հանցագործության չափը, որ գալիս է այս երկրից, շատ մեծ է»։
Վերջերս Քարլսոնը պնդում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, իբր, փորձել է սպանել Պուտինին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Դրանից հետո ՌԴ Պետդուման կոչ է արել ԱՄՆ Քոնգրեսին՝ հետաքննել Թաքեր Քարլսոնի այս հայտարարությունը։

Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
4709:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8307:06
«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
13201:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
13400:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
309Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
120Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
191Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
199Երեկ, 23:30