ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար

2617
Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ., 11:25
Միացյալ Նահանգները մտադիր է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Եվրոմիությունից ներմուծվող ապրանքների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա անպայման տեղի կունենա, քանի որ ԵՄ-ն իսկապես օգտագործում է մեզ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն մտադիր է «շատ շուտով» ընդունել այդ պաշտպանական միջոցները ԵՄ-ի հետ առևտրում։
Թրամփը նաև նշել է, որ ԵՄ-ի հետ երկկողմ ապրանքաշրջանառության մեջ ԱՄՆ-ի դեֆիցիտը գերազանցում է 300-350 միլիարդ դոլարը։
«Նրանք գրեթե ոչինչ չեն գնում, իսկ մենք նրանցից ամեն ինչ գնում ենք»,- ասել է Թրամփը։ Նրա կարծիքով՝ «Եվրոմիությունն իրեն ոչ պատշաճ է պահում, ինչ-որ բան պետք է փոխվի»,- հայտնել է նա:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
309Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
202Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
160Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56126.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69622.10.2026, 02:06